Mo Money Mo Problems

«Mo Money Mo Problems»
The Notorious B.I.G.սինգլը
«Life After Death» ալբոմից
Թողարկված15 հուլիսի 1997 [1]
Ֆորմատվինիլ, CD, ձայներիզ
Ձայնագրված1996; Caribbean Sound Basin, Trinidad, W.I.
Daddy's House Recording Studios, NYC
ԺանրԱրևելյան ափի հիփ-հոփ, գանգստա ռեփ, ջի ֆանկ
Տևողություն4:17
Լեյբլ
ՊրոդյուսերՍթիվի Ջ․
The Notorious B.I.G.-ի սինգլների ժամանակագրություն
«It's All About the Benjamins»
(1997)
«Mo Money Mo Problems»
(1997)
«Been Around the World»
(1997)
«Mo Money Mo Problems» ՅուԹյուբում

«Mo Money Mo Problems», ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G.-ի երկրորդ սինգլը նրա Life After Death երկրորդ ստուդիական ալբոմից, որը թողարկվել է 1997 թվականի հուլիսի 15-ին Bad Boy Records լեյբլում։

Երգի ձայնագրությանը մասնակցել են Պաֆ Դեդին և Mase-ը։ Կոմպոզիցիան ստեղծվել է Stevie J.-ի և Sean «Puffy» Combs-ի կողմից, և այն պարունակում է Դայանա Ռոսի «I’m Coming Out» (1980) երգի սեմփլը։ Կրկներգը երգում էր Kelly Price-ը։ Ռադիո հեռարձակման և հիթ-շքերթներում հաջողության արդյունքում երգը համարվում է հիփ-հոփի պատմության ամենահայտնի սինգլներից մեկը։

Սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթի 1-ին հորիզոնականն է զբաղեցրել, Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում 2-րդ հորիզոնականը և Hot Rap Singles հիթ-շքերթում՝ 1-ին հորիզոնականը։ Ինչպես նաև զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթում[1]։ Սինգլն ստացել է պլատինե հավաստագիր 1997 թվականի սեպտեմբերի 3-ին[2]։

Հետմահու թողարկված սինգլը 1997 թվականին երկու շաբաթով գլխավորել է Billboard Hot 100-ը՝ հիթ-շքերթից դուրս մղելով ռեփերի հիշատակին նվիրված Պաֆֆ Դեդիին «I’ll Be Missing You» երգը։ Այս երգը The Notorious B.I.G.-ի երկրորդ հետմահու սինգլն է՝ «Hypnotize»-ից հետո, դարձնելով այն Hot 100-ի պատմության մեջ միակ արտիստը, որի երկու սինգլները դարձել են թիվ մեկ հետմահու։ Նրա համար դա նրա մասնակցությամբ վեցերորդ երգն էր, որը դարձավ թիվ մեկ հիթ հետմահու։

1998 թվականին «Mo Money Mo Problems» սինգլը առաջադրվել է լավագույն ռեփ-կատարում դուետով կամ խմբով «Գրեմմի» մրցանակաբաշխության 40-րդ արարողության ժամանակ, «Լավագույն ռեփ-տեսահոլովակ» անվանակարգում MTV Video Music Awards 1998 արարողության ժամանակ և «Լավագույն R&B/Soul կամ ռեփ-վիդեո» անվանակարգում Soul Train Music Awards արարողության ժամանակ։

  1. «The Notorious B.I.G. - Official Charts». officialcharts.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  2. American certifications – Notorious B.I.G. – Mo Money Mo Problems. Recording Industry Association of America

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search